Անկեղծ ու հակաքաղաքական բան ասեմ:
Ես վախենում եմ մեկ մտքից՝ որ սրանց տապալի ոչ թե քաղաքական ազգը իր գերակայություններով , որոնց շահառուն նաև սպառողական հասարակությունն է, այլ տապալի սպառողական հասարակությունը իր նեղ շահերով: Ես դրանից ուրախ չեմ: Այսօրվա սպառողական հասարակության մեջ քաղաքական ազգի գերակայության շատ քիչ էլեմենտ կա, ուստի չկա նաև առաջնայինի և երկրորդականի տարբերության գիտակցում:
Այս երկու զուգահեռ իրականությունների իրար մոտենալու և ազնիվ կոմունիկացվելու պարագայում (ինչը բարդագույն խնդիր է, և բացառապես դրա բացակայության ու դա թույլ չտալու հաշվին է սա մինչ այսօր իշխանության) կլինի այն, ինչը անխուսափելի է, բայց ձգձգվող և, ցավոք, ահավոր կորստաբեր:
Ցավոք, այս գործում 100% քաղաքական պարտականությունները, այդ թվում՝ սպառողական հասարակության շահերի բավարարումը ևս ընկած է քաղաքական ազգի ուսերին: Դա պետք է արվի, անխուսափելիորեն պետք է արվի, ատամ կրճտացնելով, բռունցք հավաքելով, ուղեղին ու համբերատարությանը զոռ տալով, մեկ է, պետք է արվի:
Վլադիմիր Մարտիրոսյան